Այս կարգի չնչին պաշարները չեն խանգարում, որ հարևան պետությունը իր արտաքին քաղաքականությունը բարեհաջող զուգակցի նավթագազային դիվանագիտության հետ։
Չափազանց բարձր ինքնարժեք ունեցող ադրբեջանական նավթի և գազի եկամուտներն ու ծավալները տարեցտարի գրեթե չեն աճում, իսկ նավթի արդյունահանման ծավալները երրորդ տարին անընդմեջ նվազում են։
Ինչ վերաբերում է եվրոպական երկրներ մատակարարվող ադրբեջանական գազի արտահանման կառուցվածքին, ապա ԵՄ֊ի 387 մլրդ խմ տարեկան պահանջարկի մեջ Ադրբեջանի բաժինը 3.3 տոկոս է` 12.9 մլրդ խմ, որը մատակարարվում է ԵՄ 10 պետության, որոնցից 6֊ը՝ պիլոտային ծրագրի շրջանակներում։
Հ.Գ. Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ սահմանների բացումը լավ երևույթ է, բայց դրանք ամենևին «դրախտի դարպասները» չեն։
