«Գազպրոմ֊Արմենիա» ՓԲԸ֊ն նախատեսում է  Լոռու մարզի Դարպաս համայնքում գտնվող մասնաճյուղերից մեկի վարչական շենքը նորոգելու համար ծախսել  128.9 միլիոն դրամ։

Նորոգման կարիքը կամ գումարի չափը մեկնաբանելուց ձեռնպահ լինելու հետ մեկտեղ՝ ցանկանում ենք փաստել, որ «Գազպրոմ֊Արմենիայի» աստղաբաշխական աշխատավարձեր ստացող պաշտոնյաների համեմատ, օրինակ,  ՀԷՑ֊ի համարժեք պաշտոնատար անձինք ուղղակի «աղքատներ են»։

Գրեթե ամբողջությամբ «Գազպրոմ֊Արմենիա» ՓԲԸ֊ի ղեկավար կազմը նախկին կուսակցական և պետական (հիմնականում ՊԵԿ֊ի) գործիչներ են, իսկ Լոռու մարզի  «Գազաֆիկացման և գազամատակարարման» մասնաճյուղի տնօրենն է  ՀՀԿ խորհրդի անդամ Արթուր Նալբանդյանը։

Ցավոք, այս հեռավոր համայնքի վարչական շենքի նորոգման գումարը` 128.9 միլիոն դրամը ևս, ըստ ամենայնի, կներառվի գազի սակագնում կամ կծառայի որպես հարկվող շահույթի նվազեցման տարր։

Հ.Գ. Նպատակահարմար կլիներ, որ ժամանակավոր կառավարչները «այցելեին» ոչ միայն ՀԷՑ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *