Սահմանադրագետ Գոհար Մելոյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի։

Ստորև ներկայացվում է հայցի բովանդակությունը․

Պատասխանող՝ Արուսյակ Թովմասի Ջուլհակյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն ներողություն խնդրել Հայցվորից՝ հետևյալ՝  «ընտրությունների դիտարկման կարևորության, դիտորդների քաղաքական չեզոքության հրամայականի և դիտորդի «շապիկ» հագած քաղաքական շառլատանների» մասին վիրավորական արտահայտության համար, ներողությունը facebook.com կայքում հրապարակելով (նույն եղանակով և ծավալով, ինչ վիրավորանքը պարունակող հրապարակումը), ներողության տեքստը «Ներողություն եմ խնդրում Գոհար Մելոյանից» վերնագրելով, այն facebook.com կայքում առնվազն 1 տարի ժամկետով պահպանելով և դրա մեջ բացի ներողության տեքստից որևէ այլ տեքստ չավելացնելով,2) Պատասխանող Արուսյակ Թովմասի Ջուլհակյանից բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի դիմաց վնասի փոխհատուցում։Հայցապահանջների վերաբերյալ ծանոթագրություն: Հայցվորի կողմից ողջ գումարն անմիջապես կփոխանցվի «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական հասարակական կազմակերությանը։ Ավելին, դրամական պահանջի բավարարման դեպքում Հայցվորը նախընտրում է և չի առարկում, որպեսզի Պատասխանող Արուսյակ Ջուլհակյանը, ի կատարումն դատարանի վճռի, համապատասխան գումարն ինքնուրույն փոխանցի «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական հասարակական կազմակերությանը։

Ըստ ամենայնի՝ 2026 թվականի ԱԺ ընտրությունների նախաշեմին սաստկանում է քաղաքական պայքարը, իսկ փոխադարձ դատական հայցերի քանակը՝ ավելանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *