ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են Գրին քարտի խաղարկության ծրագիրն այն պատճառով, որ Բրաունի համալսարանում հրաձգության համար կասկածվողը երկիր է ժամանել այդ ծրագրով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը:

«Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը կասեցնել DV1 ծրագիրը՝ ապահովելու համար, որ ամերիկացիները այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից»,- գրել է Նոեմը սոցիալական ցանցերում։ Նախարարի խոսքով՝ Բրաունի համալսարանում կրակած Կլաուդիո Նևիս Վալենտին այդ ծրագրով ԱՄՆ Է ժամանել 2017 թվականին՝ ստանալով Գրին քարտ:

Սկզբնաղբյուրը՝ «Հայկական ժամանակ» լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *