Հակակոռուպցիոն կոմիտեն մրցույթ էր հայտարարել 2026 թվականի ընթացքում 3 ավտոմեքենա (Toyota Corolla 2008թ, Toyota Camry 2021թ, Hyundai 2020թ) վերանորոգելու համար։
Մրցույթը հայտարարվել է չկայացած այն պատճառով, որ հայտ ներկայացնող ընկերությունը չի բավարարել հրավերի հետևյալ պահանջը․ գտնվել է Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի 3 կմ շառավղից դուրս։
Գուցե Հակակոռուպցիոն կոմիտեն ևս, ինչպես այլ ուժային գերատեսչություններ, իր կարիքների համար ձեռք բերի նոր՝ դեռևս վերանորոգման կարիք չունեցող ավտոմեքենաներ։
