Մինչ Ռոմանոս Պետրոսյանը մարտեր է մղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն  պետությանը վերադարձնելու գործընթացներում, նրա կողմից 2025 թվականի հունվարի 13-ին դատարան ներկայացված  հայցը՝ ընդդեմ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանի և «Հետք» լրատվականի, դատարանը օրերս մերժվել է։

Հայցով պահանջվում էր հիշյալ անձանցից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում՝ ՊՎԾ  բարի համբավը արատավորելու համար, և համապատասխան հերքում։

Դատարանը, ըստ էության, անհիմն է գտել հիշյալ պահանջները, միաժամանակ վճռով պահանջել՝ հօգուտ «Հետքի», ՊՎԾ-ից բռնագանձել 200 հազար դրամ փաստաբանական ծառայությունների համար խելամիտ վարձատրության գումար։

Հիշեցնենք, որ հարցը վերաբերում էր ՊՎԾ նախկին աշխատակցի կողմից  այդ իսկ կառույցի կատարած ենթադրյալ խախտումներին, որոնք տեղի են ունեցել «Արմենիա» ԲԿ-ն ստուգելու ընթացքում, որը լուսաբանվել էր «Հետքում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *