Մասիսի քաղաքապետարանի գնումներով պլանավորված են տարբեր ձեռքբերումներ (ապրանքներ, աշխատանքներ, ծառայություններ)։
Եթե պետական (համայնքային) միջոցների հաշվին ճանապարհի վերանորոգումը, դպրոցական տետրի գնումը կամ վառելիքի ձեռքբերումը ինչ- որ կերպ հասկանալի է, ապա անհասկանալի է կոնկրետ երգիչի համերգի պլանավորումը, որը, ի թիվս այլ հարցերի, հակասում է գնումների գործընթացի մրցակցային տրամաբանությանը։
Մեր համոզմամբ պետական գնումների ողջ գործընթացի մեծագույն մասը կրում է տարերային բնույթ, յուրաքանչյուր տարի ձեռք են բերվում միլիարդավոր դրամների ապրանքներ, աշխատանքներ, ծառայություններ՝ ըստ տվյալ հիմնարկի ղեկավարի(ների) ճաշակի։
