Բրազիլական «Սանթոսի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հաջողությամբ վիրահատվել է մենիսկի վնասվածքից հետո,- հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նեյմարը կսկսի վերականգնողական փուլը իր ֆիզիոթերապևտ Ռաֆայել Մարտինիի վերահսկողությամբ։
Նեյմարը վնասվածքը ստացել էր նոյեմբերին։
«Սանթոսն» առաջնությունն ավարտել է 12-րդ տեղում՝ խուսափելով բրազիլական Ա Սերիայից դուրս մնալուց։
Նեյմարը 28 խաղում խփել է 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Սկզբնաղբյուրը՝ News. am լրատվական կայք
