Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված գործողությունների շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանը։
Այս առնչությամբ կոմիտեից NEWS.am–ին հայտնել են. «ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա»:
Սկզբնաղբյուրը՝«News.am»
