Կարևորելով քաղհասարակության հետ համագործակցությունն ու կառուցողական երկխոսության ամրապնդումը՝ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 94-Լ հրամանով հաստատվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։
ՆԳՆ-ից հայտնում են, որ խորհրդի կազմում ընդգրկվել են Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Փրկարար ծառայության ոլորտներում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա փորձառություն ունեցող և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտներում ծրագրեր իրականացրած հասարակական կազմակերպություններ։
Հասարակական խորհրդի գործունեությունը միտված է ՆԳ նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանը, համակարգում ախտորոշված խնդիրների լուծման համակարգային ուղիների նախանշմանը և ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորմանը։
Սկզբնաղբյուրը՝ «Հայկական ժամանակ» լրատվական կայք
