ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է ռեկորդային թվով 73 հարց, որից չի զեկուցվում 69-ը: Եվս մեկ հարց գաղտնի է։

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին,

– 2026 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին,

– «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին,

– «Կանթեղ շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին,

– «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին  և այլ հարցեր։

Սկզբնաղբյուրը՝ News. am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *