Վախթանգ Միրումյանը հիմնական կարիերան սկսել է Ֆինանսների նախարարությունից, որտեղ համարվել է մեթոդաբանական բլոկի լավագույն մասնագետ։

Աշխատելով ՊԵԿ-ում՝ նա եղել է «Գազպրոմից» տեղափոխված Վարդան Հարությունյանի տեղակալը, ով էլ, ըստ երևույթին, հետագայում նպաստել է Միրումյանի տեղափոխմանը «Գազպրոմ  Արմենիա»։

Այժմ Վախթանգ Միրումյանը զբաղեցնում է գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը ՝ կոմերցիայի և արտաքին կապերի գծով։

Խնդրո առարկա ձերբակալումը, մամուլի հրապարակումների համաձայն, կապված է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի կողմից միլիոնավոր դոլարների (ըստ քրեական գործի նյութերի՝ 7 միլիոն ԱՄՆ դոլար) մաքսազերծումներից բյուջե չվճարված գումարների պատմության, ինչպես նաև «Նորֆոլկ Քոնսալթինգի» ապօրինի ստեղծման հետ, որը այն ժամանակվա ՊԵԿ ղեկավարության շնորհիվ  բոլոր «կարգոների» գործունեությունը կասեցրեց և կենտրոնացրեց հիշյալ ՍՊԸ-ի շրջանակներում։

Հ․Գ․Լուսանկարում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Ունանյանը իրավապահներին է վերադարձնում «թալանի մի մասը»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *