Չարենցավանի համայնքապետարանի՝ 2025 թվականի գնումների պլանը ուսումնասիրելիս ուշագրավ են երկու Տոյոտա Քեմրիների վերանորոգմանը ուղղված համայնքային ծախսերը՝ 800 հազարական դրամ։
Չարենցավանի մարզպետարանի բալանսում դժվար թե լինեն Տոյոտաներ, սակայն Տոյոտա մակնիշի ավտոմեքենաներ առկա են համայնքապետ Հակոբ Շահգալդյանին փոխկապակցված անձանց՝ Տիգրան Շահգալդյանի և Արմինե Շահգալդյանի հայտարարագրերում։
Հ․Գ․ Լրատվամիջոցը մնում է այն կարծիքին, որ պետական գնումների ներկայիս գործող ապակենտրոն գործընթացը ծայրաստիճան անարդյունավետ է և կոռուպցիոն ռիսկերով լի։
