Ներկայացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական արարողությունների` Արարատյան Հայրապետական թեմի ժամանակացույցը.

Դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, կկատարվի Հանրապետական մաղթանք և Նռնօրհնեքի կարգ։ Հունվարի 1-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայրապետական մաղթանք:

Հունվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, կմատուցվի կիրակնօրյա Ս․ Պատարագ։

Հունվարի 5-ին` ժամը 17:00-ին, կկատարվի Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ։

Հունվարի 6-ին` ժամը 11:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ:

Հունվարի 7-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ և կկատարվի Հոգեհանգստյան կարգ:

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *