Նախօրեին հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Էռնեստի Սողոմոնյանը և իր տան անդամները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ Էռնեստ Սողոմոնյանին պատկանող  ենթադրյալ  ապօրինի ծագման գույքերի առումով բացատրություն ներկայացնելու։

Տվյալ դեպքում խոսքը կարող է վերաբերել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի 3-րդ շենքի 35 և 36 բնակարաններին, որոնք Սողոմանյանների սեփականությունն են դարձել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին։

Էռնեստ Սողոմոնյանին պատկանում է նաև մասնավոր դպրոց «Ադամյան դպրոց» ՍՊԸ-ի բաժնեմասերից 30 տոկոսը։

Հավելենք, որ սույն դպրոցը, 2024 թվականի հաշվետվությունների համաձայն, աշխատում է վնասով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *