ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ միայն Սպիտակ տունը, այլև Եվրամիությունը ցանկանում է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին պատկանի։Նա դա հիմնավորել է ռազմական նպատակահարմարությամբ։

Երկուշաբթի օրը Թրամփը լրագրողների հետ զրույցում խոսել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո։

Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ չի հրաժարվել Գրենլանդիայի նկատմամբ իր պահանջից։

Նրա կարծիքով Դանիան չի կարող ինքնուրույն ապահովել ԱՄՆ ազգային անվտանգությունը։

Թրամփը կրկին հայտարարել է, որ չինական և ռուսական նավերը, ենթադրաբար, շրջապատել են Գրենլանդիան։

Նախորդ օրը ԱՄՆ նախագահը հայտարարել էր Կոլումբիայի, Կուբայի և Մեքսիկայի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին։

Սկզբնաղբյուրը՝ РИА Новости լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *