Մինչ Կառավարության՝  Երևան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող Հայփոստի շենքի փոխարեն բարձրագոչ անունը կրող Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու հայտնի որոշումը, մարդկությանը հայտնի էր մեկ Համաշխարհային առևտրի կենտրոն, որը գտնվում էր համաշխարհային տնտեսության առաջատար ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում։ Ինչևէ։

Կառավարության որոշումից անցել է 3 տարի, սակայն կենտրոնը կառուցելու փոխարեն  օր օրի ավելանում են դատական հայցերը։

Այս պահի դրությամբ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ն, ընդդեմ հարակից տների բնակիչների, ներկայացվել է 18 հայց, իր դեմ բնակիչների կողմից ներկայացվել է 5 հայց։

Մոտ 300 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը նման խոչընդոտներով առաջ ընթանալու դեպքում կարող է կրկնել 2000-ականների սկզբին Երևանի  Հյուսիսային պողոտայի կառուցման տխուր ավանդույթը, երբ փոխհատուցման գնին չհամաձայնած սեփականատերերին «դեպորտացիայի» ենթարկեցին ուժայինների միջոցով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *