Մինչ Նիկոլ Փաշինյանը պայքար է ծավալում պաշտոնատար անձանց կողմից ապօրինի հարստացման երևույթների դեմ, վերջիններս նոր հնարամիտ մեթոդներ են հակադարձում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությանն է հրավիրվում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խոշոր չափի եկամուտներ և գույքեր թաքցնելու նպատակով կեղծ ամուսնալուծություններ գրանցելու դեպքերին։

«Ամուսնալուծության» արդյունքում պաշտոնատար անձի կինը կամ ամուսինը իրավապահ մարմինների տեսադաշտից  իր հետ «ընդմիշտ տանում է» ապօրինի ձեռքբերված  եկամուտները և գույքերը՝ մաքրելով դրանց հետքերը, քանի որ տվյալ ամուսնալուծության արդյունքում վերանում է անձի կողմից հայտարարգիր հանձնելու պարտավորությունը։

Քանի որ լրատվամիջոցը չի տիրապետում իրավապահ մարմինների  գործիքակազմերին և չի կարող սույն հոդվածով  под ключ ներկայացնել առերևույթ հանցանքների ողջ ցիկլը և գործող անձանց, հետևաբար առկա տեղեկություններըը լրացուցիչ  կներկայացվեն  Azdarar-ման համակարգերով։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *