Օրերս Մասիսի քաղաքապետ Նորայր Հակոբյանը հայտարարեց, որ ավագանու որոշմամբ համայնքում գործող մանկապարտեզները լինելու են անվճար։

Ողջունելի նախաձեռնությունների շարքն ավելացել է քաղաքապետի կողմից 2026 թվականի գնումների պլանով հաստատված 64 միլիոն  266 հազար դրամ ծավալով ուղևորափոխադրումների ծառայությունների ձեռքբերման փաստը, որը նախատեսված է  համայնքի  ուսանողների  անվճար տեղաշարժման համար։

Սույն երևույթը եզակի է Հայաստանի Հանրապետության  քաղաքների համայնապատկերում, որը ցույց է տալիս նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողմից կառավարման հմտությունների ձիրքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *