Կոտայքի մարզի դատախազությունը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Ծաղկաձորի համայնքապետարանի և «Էյ ընդ Էմ ռեյր» ՍՊԸ-ի՝ պահանջելով աճուրդներն անվավեր ճանաչել և կիրառել անվավերության հետևանքներ։
Վերջինիս բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում է Սաուդյան Արաբիայի քաղաքացի Մոհամմեդ Մուսսալլամին, 25 տոկոսը՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորը՝ Գագիկ Աբրհամյանին։
Հիշյալ ընկերությունը 2010 թվականից հետո մասնավորապես Կոտայքի մարզում ձեռք էր բերել հողատարածքներ, իրականացրել տարբեր տիպի կառուցապատումներ։
«Էյ ընդ Էմ ռեյր» ՍՊԸ-ն 2019 թվականին էլ մաքսատուրքից ազատվելու արտոնություն էր ստացել հեղափոխական կառավարության կողմից, որի դիմաց խոստացել էր ստեղծել 23 նոր աշխատատեղ։
