Մեծամասշտաբ դատական հայցեր են ներկայացվել՝ ընդդեմ «Վեոլիա Ջուր» ընկերության։ Ըստ տվյալների՝ միայն 2025 թվականին ներկայացվել է 107, իսկ 2026 թվականի դրությամբ՝ արդեն 2 դատական հայց։
Հայցերի հիմքում հիմնականում նույն խնդիրն է․ փորձագիտական հետազոտության արդյունքների ոչ ճշգրիտ հաշվարկի արդյունքւոմ հավելագրումներ։
Հայցերից մեկի բովանդակությւոնը ներկայացված է ստորև․
«Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության՝ փորձագիտական հետազոտության արդյունքների վերաբերյալ եզրակացության և լաբորատոր ստուգաչափման արձանագրության հաշվարկի-ծանուցման հիման վրա կատարված 309.962 ՀՀ դրամ հաշվարկի/տուժանքի կիրառումը ճանաչել ոչ իրավաչափ և վերացնել։2. Հայցը բավարարելու դեպքում խնդրում ենք նախապես վճարված պետական տուրքը բռնագանձել Պատասխանողից հօգուտ Հայցվորի։
Հ․Գ․Նպատակահարմար կլիներ, որ որևէ ժամանակավոր կառավարիչ ՀԷՑ-ի օրինակով ստանձներ «Վեոլիա Ջրի» կառավարումը, որի արդյունքում մեղմվեր բնակչության լայն շրջանում առկա նման բազմահազար բողոքների ալիքը։
