Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում 2025 թվականի վերջին մի շարք առանցքային պաշտոնատար անձինք պաշտոնանկ են արվել՝ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալ Նարեկ Հարությունյանը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան։
Նման «զանգվածային» ազատումները թերևս ունեցել են ինչ-որ պատճառ, որի որոնումները պաշտոնական կայքում ոչինչ չտվեցին, քանի որ կայքն էլ իր հերթին գտնվում էր վերամշակման փուլում։
