Մետրոպոլիտենի «Աջափնյակ»  կայարանի շինարարությունը, հիրավի, պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի կողմից 2017 թվականին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում արտահայտած ցանկության հետ։

Անցել է 10 տարի, փոխվել են հասարակարգեր, տեխնոլոգիաներ, լոգիստիկ կառուցվածքներ, բայց, չգիտես ինչու, «Աջափնյակ» կայարանի գերթանկ նախաձեռնությունը չի տրանսֆորմացվել։

Եթե խոսենք թվերով, Երևանի մետրոպոլիտենի  թվով 10 կայարանը, միասին վերցված, օրական ընդունում է 50 հազար ուղևոր։ Ակնհայտ է, որ ծայրամասային կայարանները, ինչպիսիք, օրինակ, «Չարբախ» կայարանն  է  և ապագա «Աջափնյակը», ունենալու են ոչ թե միջինը 5 հազար(50.000/10), այլ լավագույն դեպքում օրական մի քանի հարյուր ուղևոր, քանզի Չարբախում և Աջափնյակում  մետրոյից օգտվելու է կա՛մ տվյալ կայարանի հարակից շենքի բնակիչը, կա՛մ հարակից հիմնարկի, եթե այդպիսիք կան։

Հ․Գ․ Չհաշված այն հանգամանքը, որ 6-7 տարի տևող շինարարության ընթացքում կփոխվեն գները (նախահաշվային 95 միլիարդը ակնհայտ կաճի), կքանդվեն բազմաթիվ գոյություն ունեցող ճանապարհներ և այլ շինություններ, տարիներով անանցանելի կդառնան գործող ճանապարհներ, հազարավոր մարդկանց կպատճառվի անդառնալի անհարմարություններ։

Տիգրան Մուրադյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *