Լայն քննարկման առարկա դարձած, հասարակությանը ալեկոծած ՀՀ Կառավարության  2025 թվականի դեկտեմբերի 4-ի  թիվ 1763-Ն որոշման 8-րդ կետը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան բուն պարգևավճարը, քանզի համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ գոյություն ունի գաղտնիության 3 աստիճան՝

Ա․ «Հատուկ կարևորության»,

Բ․ «Հույժ գաղտնի»,

Գ․«Գաղտնի»,

և որ պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում է «Հատուկ կարևորության»  և «Հույժ գաղտնի»  դրոշմագրերը, իսկ ծառայողական գաղտնիքին՝  «Գաղտնի» դրոշմագիրը։

Տվյալ դեպքում՝ ընդամենը ֆինանսական շարժ նախատեսող որոշումը ինչու է հայտնվել, ըստ էության, պետական գաղտնիքի տիրույթում՝ թերևս ունի  մասնագետների պարզաբանման կարիքը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *