Հունվարի 16-ին A$AP Rocky-ն թողարկել է Don’t Be Dumb նոր ալբոմը, այդ կապակցությամբ նա հյուրընկալվել է Popcast փոդքասթում, որում բացահայտել է Ռիհաննայի հետ հարաբերությունների որոշ մանրամասներ։
«Աղջիկը կարող է փոխել քո ամբողջ կյանքը, հատկապես, եթե նա սկզբում քո ընկերուհին է։ Ես ուրախ եմ, որ Ռիհաննան այդ ժամանակ հայտնվեց իմ կյանքում, քանի որ դրանից առաջ ես պատրաստ չէի լինի այդ ամբողջ պատասխանատվությանը, և նա էլ պատրաստ չէր լինի», – կիսվել է ռեփերը։
A$AP Rocky-ն նաև բացահայտել է մի զարմանալի մանրամասն, այն է՝ թե իր կյանքում ով էր հատկապես ցանկանում, որ նա հանդիպեր Ռիհաննայի հետ. «Իմ մայրիկը սովորաբար ասում էր. «Գիտեմ, որ քեզ դուր է գալիս այս կամ այն աղջիկը, բայց նայիր Ռիռիին»։ Եվ գիտեք, մայրիկները միշտ ճիշտ են»։
Փոդքասթում արտիստին նաև հարցրել են հայրության մասին, քանի որ դա ռեփերի կյանքի կարևոր մասն է. «Իմ ավագ երեխաների տարիքային տարբերությունը ընդամենը 14 ամիս է, բայց նրանց բնավորությունները շատ տարբեր են»։ ՌԶԱ-ն (ավագ տղան) չի սիրում ամբոխը և բավականին հակասոցիալական է, իսկ Ռայոթը՝ լրիվ հակառակը»։
Երգիչը նաև խոսել է հայտնիների ընտանիքում վերջերս համալրված փոքրիկ Ռոքիի մասին. «Նա ընդամենը չորս ամսական է, բայց նա իմ ամենասիրելի կերպարն է։ Աղջկա հայր լինելը բոլորովին այլ բան է»։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
