«Սևան» ազգային պարկը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ «Նաիրի Սպա Զեզորթս» անվամբ հայտնի հանգստյան գոտի-կոմպլեքսի, որը գործում է «Լողափ Նաիրի» ՍՊԸ-ի իրավասության շրջանակներում։
Ըստ երևույթին, տեղի է ունեցել վարձավճարի չափի փոփոխություն, որի արդյունքում ՊՈԱԿ-ը ներկայացրել է սույն հայցը․
«Լողափ Նաիրի» ՍՊԸ-ից հօգուտ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բռնագանձել 43975909 (քառասուներեք միլիոն ինը հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր ինը) ՀՀ դրամ, լուծել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի և «Լողափ Նաիրի» ՍՊԸ-ի միջև կնքված «Սևան» ազգային պարկի 1908.0 մետր բացարձակ նիշից բարձր տարածքներում հողամասի վարձակալության մասին» № 306/018 (սեղանամատյան՝ 1305) պայմանագիրը։ 2. «Լողափ Նաիրի» ՍՊԸ-ից հօգուտ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումար:3. Բռնագանձված գումարը փոխանցել ՀՀ ՖՆ գործառնական վարչության 900018002890 հաշվեհամարին:
