Ո՞վ կմտածեր, որ մեր աղիքները կդառնան այդքան մեծ հետաքրքրության և հմայքի առարկա։ Սոցիալական ցանցերի ազդեցիկ անձինք գովազդում են չապացուցված հավելումներ, որոնք պնդում են, որ բարելավում են աղիների առողջությունը, մինչդեռ կաթի և կոմբուչայի արտադրողները խոստանում են դրանք հագեցնել «լավ մանրէներով»։
Որոշ մարդիկ աղիքների նկատմամբ այս մոլուցքը համարում են անցողիկ միտում, բայց շատ բժիշկներ կարծում են, որ աղիքային միկրոբիոմը կարող է ազդել բազմաթիվ գործոնների վրա՝ հոգեկան առողջությունից մինչև որոշակի քաղցկեղների զարգացման հավանականությունը։
Սակայն կա մեկ այլ բժշկական առանձնահատկություն, որը հետաքրքրիր է. ինչպե՞ս են մեր աղիքները ազդում մեր ծերացման վրա։
Որոշ մասնագետներ կարծում են, որ աղիքային միկրոբիոմի կարևորությունը ծերացման գործում չափազանցված է։
Աղիները կարող են կարևոր դեր խաղալ ծերացման գործընթացում՝ ազդելով երկարակեցության և ֆիզիկական պատրաստվածության վրա տարեց տարիքում։
Սկզբնաղբյուրը՝ BBC լրատվական կայք
