Սթիվ Վիտկոֆի գլխավորությամբ ամերիկացի բանակցողները Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ԱՄՆ ներկայացուցիչները կիսվել են Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների միջև Դավոսում կայացած բանակցությունների տպավորություններով և գնահատել այլ շփումները։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ քննարկումները կառուցողական են եղել։ Կրեմլը կրկին պնդում է, որ խաղաղության համաձայնագրի հասնելու համար պետք է լուծվի տարածքային հարցը։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը. «Գլխավորն այն է, որ մեր նախագահի ամերիկացիների հետ բանակցությունների ժամանակ ևս մեկ անգամ նշվել է, որ Անքորիջում համաձայնեցված բանաձևով տարածքային հարցը չլուծելով՝ (Ուկրաինայում) երկարաժամկետ կարգավորման հասնելու հույս չկա»։

Ըստ Թրամփի՝ և՛ Պուտինը, և՛ Զելենսկին ցանկանում են համաձայնության գալ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ հակամարտությունը լուծելու համար բոլոր կողմերը ստիպված կլինեն զիջումների գնալ։

Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *