«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 26-ին՝
ժամը 11:30-20:00-ն կդադարեցվի Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ գյուղերի ջրամատակարարումը:
ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի ք.Եղեգնաձոր Լեվոնյան, Իսակովի, Ավագյան փողոցների ջրամատակարարումը:
ժամը 10:40-13:00-ն կդադարեցվի ք.Վայք Շահումյան փողոցի ջրամատակարարումը:
ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Արցախյան Խճ., Մ.Մաշտոցի, Գալստյանի փողոցների ջրամատակարարումը:
ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի ք.Վանաձոր Տիգրան Մեծի, Մյասնիկյան, Թատերական, Հ.Թումանյանի, Գր.Լուսավորչի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
