Գոյություն ունեցող տեղեկությունների համաձայն՝ երկրորդ նախագահը դիվերսիֆիկացրել է իր նախընտրական կոմպանիան։ Բացի իր հիմնական «Հայաստան» դաշինքից՝ Քոչարյանի նախընտրած թեկնածու կհամարվի նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը՝ իր քաղաքական միավորումով հանդերձ։ Վանեցյանի մոտ են «գործուղվել» քոչարյանամերձ ֆինանսատնտեսական մագնատներ, որոնք օրական ռեժիմով գծագրում են ապագա ընտրությունների ճարտարապետությունը։
