Մի քանի էշելոններով ընտրություներին մասնակցելը, հիրավի, անարդյունավետ է և՛ ընդդիմության, և՛ իշխանության համար։ Եթե դիտարկելու լինենք 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով բավականաչափ քվեներ ստացած, սակայն շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի կառուցվածքը, ապա հանրագումարով, օրինակ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության 4619, «Ազատություն» կուսակցության 1844, «Հայոց հայրենիք» կուսակցության 13130, «Լուսավոր Հայաստան» կուսակցության 15591, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 50444 և «5165 Ազգային պահպանողական շարժում» կուսակցության 15549 ստացած ձայների թիվը կլինի 101177։ Նշված թվի գերակշիռ մեծամասնությունը, մեր համոզմամբ, երբեք չի քվեարկի այսօրվա գործող իշխանության օգտին, ինչը նշանակում է, որ անցողիկ շեմը հաղթահարելու շանսեր ունեցող ընդդիմությունը ևս պետք է մտածի՝ 2026 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցել կա՛մ դաշինքներով, կա՛մ վերոնշյալ կուսակցությունների առաջնորդներին ընդգրկել սեփական ցուցակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *