«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 3-ին՝
ժամը 14:00-ից մինչև փետրվարի 4-ը 14:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի, Արտիմետ գյուղի ջրամատակարարումը:
ժամը 12:30-20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Սյունիքի, Քրիստափորի, Այգեստան փողոցների ջրամատակարարումը:
ժամը 12:30-16:00-ն կդադարեցվի Արարատյան 62-123 շենքերի, Ն.Չարբախ 1-15 փողոցների ջրամատակարարումը:
ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Սյունիք գյուղի ջրամատակարարումը:
ժամը 11:30-14:00-ն կդադարեցվի Բարբյուսի փողոցի ջրամատակարարումը:
ժամը 11:20-16:00-ն կդադարեցվի ք.Աբովյան Նաիրյան փողոցի ջրամատակարարումը:
ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Շրջանային փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
