Նռան բաղադրիչ հանդիսացող պունիկալագինը կարող է նվազեցնել սրտանոթային և նյութափոխանակության հիվանդությունների առաջացման ռիսկի բարձրացման հետ կապված նյութերի առաջացումը։ Այս եզրակացությանն են հանգել Մեծ Բրիտանիայի սննդի և առողջության հետազոտությունների Քուադրամ ինստիտուտի գիտնականները։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Սնունդ և ֆունկցիա» ամսագրում։

Պունիկալագինը պոլիֆենոլ է, որը հանդիպում է նռան հյութում և կեղևում, ինչպես նաև այլ բույսերում, ինչպիսիք են վարդերը։ Այն գործում է որպես հակաօքսիդանտ՝ պաշտպանելով բջիջները վնասակար ազդեցություններից և տոքսիններից։

Մարդու աղիքի լաբորատոր մոդելում հետազոտողները ցույց են տվել, որ պունիկալագինը գրեթե ամբողջությամբ արգելափակում է L-կարնիտինից տրիմեթիլամինի (TMA) առաջացումը։ Այս գործընթացը համարվում է կարևոր, քանի որ TMA-ն լյարդում վերածվում է մի մոլեկուլի, որը նախկինում կապված էր աթերոսկլերոզի, շաքարախտի և մահացության աճի զարգացման հետ։

Գիտնականները համեմատել են նռան քաղվածքի տարբեր բաղադրիչների, այդ թվում՝ այլ պոլիֆենոլների, դրանց մետաբոլիտների և օժանդակ նյութերի ազդեցությունը։ Պարզվել է, որ միայն պունիկալագինն է զգալի արգելակող ազդեցություն ցուցաբերել L-կարնիտինի TMA-ի մանրէային փոխակերպման վրա։ Նռան քաղվածքն ինքնին նույնպես ամբողջությամբ կասեցրեց այս գործընթացը, հավանաբար՝ թթվայնացնելով միջավայրը, ինչը անբարենպաստ է TMA-ի առաջացմանը մասնակցող աղիքային մանրէների համար։

Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *