Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին «Fiscal Monitor» զեկույցում նշվում է, որ համաշխարհային պետական պարտքն աճում է ավելի արագ, քան երբևէ ժամանակակից պատմության մեջ։
ԱՄՆ-ն շուտով կգերազանցի այս ցուցանիշով զարգացած երկրների շարքում ռեկորդակիր Իտալիային և Հունաստանին։
ԱՄՆ-ի գլխավորությամբ առաջատար տերությունների ֆինանսները դարձել են համակարգային գլոբալ ռիսկ։ Այս մասին նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին «Fiscal Monitor» զեկույցում։
Գլոբալ պետական պարտքն աճում է ավելի արագ, քան երբևէ ժամանակակից պատմության մեջ, և ոչ միայն ավանդաբար բարձր ծախսեր կատարող երկրներն են այն ավելացնում, ընդգծում են փորձագետները։
«Մինչդեռ 100%-ից բարձր պարտք ունեցող երկրների թիվը հաջորդ հինգ տարիների ընթացքում աստիճանաբար կնվազի, համաշխարհային ՀՆԱ-ում նրանց բաժինը, կանխատեսվում է` կաճի», – նշվում է զեկույցում։
Սա նշանակում է, որ ԱՄՀ-ի տվյալներով՝ մինչև 2029 թվականը ընդհանուր (կամ «գլոբալ») պետական պարտքը կգերազանցի համաշխարհային ՀՆԱ-ի 100%-ը։ Այս սցենարի դեպքում պարտքը կհասնի 1948 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
