Channel 4-ը մշակում է չորս մասից բաղկացած վավերագրական սերիալ՝ «The Trial»: Ուշադրության կենտրոնում են Մայքլ Ջեքսոնի նոր, նախկինում երբեք չհեռարձակված աուդիոձայնագրությունները, որոնք արվել են նրա 2005 թվականի դատավարության ժամանակ՝ երեխաների սեռական բռնության մեղադրանքով։
Մի ձայնագրությունում Ջեքսոնն ասում է. «Եթե դուք ինձ հիմա ասեիք, որ ես երբեք երեխային չեմ տեսնի… ես ինքնասպան կլինեի»։
Մեկ այլ ձայնագրությունում երգիչը բացատրում է, որ երեխաները «բնականաբար ձգվում են դեպի իրեն» և «սիրահարվում են իր անհատականությանը», ինչը, նրա խոսքով, երբեմն իրեն «դնում է դժվարին իրավիճակների մեջ»։
Channel 4-ի վավերագրական շարքը խոստանում է «նոր ցնցող մանրամասներ» Ջեքսոնի գործի վերաբերյալ, այդ թվում՝ բացառիկ կադրեր և աուդիոձայնագրություններ, որոնցում ներկայացված են երգիչը, նրա սիրելիները և Լոս Անջելեսի ոստիկանությունը։
Ջեքսոնի երեխաները՝ Փրինսը, Բիգին (Բլանկեթ) և Փերիսը, նրան նկարագրել են որպես «աշխարհի լավագույն հայր։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
