Հայաստանի էլէկտրական ցանցեր ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի՝ պահանջելով զրպարտության համար հերքում և 6 միլիոն դրամ բռնագանձում։
Դատական հայցը՝ ստորև․
Դատարանին խնդրում եմ՝6.1. Վահագն Հովիկի Ալեքսանյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել 04.02.2026 թվականին հնչեցրած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները` պարտավորեցնելով պատասխանող Վահագն Հովիկի Ալեքսանյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի (https://www.facebook.com/)՝ իրեն պատկանող ֆեյսբուքյան էջում (հղումը՝ https://www.facebook.com/VahagnAl) «Հերքում՝ Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ-ի մասին» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի հրապարակում կատարել կամ տեսաուղերձով հանդես գալ, պահպանելով այն առնվազն մեկ ամիս, դրանում նշելով հետևյալը՝ «Ես՝ Վահագն Ալեքսանյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 04.02.2026 թվականին ֆեյսբուքյան էջովս հրապարակված տեսանյութում հայտնած այն տեղեկությունները, թե Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ-ն թալանել է կամ զբաղված եղել խարդախությամբ (նշել էի ժուլիկություն բառը), զրպարտչական են, սուտ են և անհիմն և չեն համապատասխանում իրականությանը:»։ 6.2. «facebook.com» սոցիալական կայքում հերքմամբ հանդես գալու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Վահագն Հովիկի Ալեքսանյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 500 (հինգ հարյուր) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է տեղադրել «facebook.com» սոցիալական կայքի՝ Վահագն Հովիկի Ալեքսանյանին պատկանող էջում:6.3. Վահագն Հովիկի Ալեքսանյանին հօգուտ Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ-ի բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։6.4. Վահագն Հովիկի Ալեքսանյանից հօգուտ Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի գումարից։
Սա արդեն երկրորդ դատական հայցն է ՝ ընդդեմ իշխանական ներկայացուցիչի, ավելի վաղ ՀԷՑ-ը դատի էր տվել ՀԷՑ-ի ժ/պ Ռոմանոս Պետրոսյանին։ Ստացվում է, որ ՀԷՑ-ը ամբողջությամբ չի կառավարվում Ռոմանոս Պետրոսյանի կողմից։
