ՀՀ-ում մինչև 2026 թվականի ԱԺ ընտրությունները գլխավոր հարցը համարվելու են նախընտրական միավորումները։ Գրեթե բոլոր վերլուծաբանները եկել են այն եզրակացության, որ առանց խոշոր միավորումների անհնար է հաղթել գործող իշխանությանը, քանզի ձայների փոշիացման վտանգը անխուսափելի է։ Այս կոնտեքստում կարճ վերլուծությունը բերում է հետևյալ եզրահանգմանը․ դաշտի հիմնական թեկնածուներ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Ղուկասյանի, Գագիկ Ծառուկյանի, Արման Թաթոյանի և այլ ցանկացած թեկնածուի կողմից միմյանց կամ այլոց միանալը բերում է անխուսափելի ձայնի կորուսների, օրինակ, եթե Սամվել Կարապետյանը միանում է Ռոբերտ Քոչարյանին (կամ հակառակը), ապա Կարապետյանի ենթադրյալ էլեկտորատի վիթխարի մասը, որը ունի Քոչարյանի նկատմամբ բազմաթիվ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ վերապահումներ, պարզապես չի քվեարկի Սամվել Կարապետյանի օգտին կամ եթե, օրինակ, Գագիկ Ծառուկյանին միանում են վերջիններս կամ Վարդան Ղուկասյանը (ԴՕԿ), ապա Քոչարյանի շատ ռադիկալ կողմնակիցներ, հիշելով Ծառուկյանի կրավորական կեցվածքը՝ հատկապես 2018 թվականի հեղափոխության օրերին, պարզապես կմերժեն այս միությանը։ Վարդան Ղուկասյանի դեպքում՝ Ծառուկյանը ինքը իր հերթին կկորցնի բազմաթիվ ձայներ՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ։ Եվ միայն հիշյալ ենթադրյալ դեպքերի թեկնածուներից որևէ մեկի և Արման Թաթոյանի միջև դաշինքը կունենա դրական սալդո․այն է՝ տվյալ թեկնածուն ոչ միայն չի կրի կորուստներ իր կողմնակիցների թվից, այլև ի թիվս Թաթոյանի պարկեշտ անձի և էլեկտորատի՝ ձեռք կբերի լրացուցիչ ակտիվներ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *