Նախորդ տարվա վերջին Գլխավոր դատախազությունը հայտարարել էր պահնորդական ծառայության ձեռքբերման մրցույթ՝ չափազանց թանկ արժեքով՝ 585 միլիոն 504 հազար դրամ նախահաշվային արժեքով։
Մրցույթի արդյունքում նվազագույն գին (468 միլիոն 960 հազար դրամ) առաջարկած «Ռեդ Մարշալ» ՍՊԸ-ն ճանաչվել էր հաղթող, սակայն հանրությանը դեռևս անհայտ պատճառով սույն կազմակերպությունը հրաժավել է կնքել ավելի քան մեկ միլիոն երկու հարյուր հազար ԱՄՆ դոլար արժեքով պայմանագիրը, ինչի պատճառով դատախազության համապատասխան ստորաբաժանումը մրցույթը հայտարարել է չկայացված։
