Հեղափոխությունից անմիջապես հետո իշխանությունները ձեռնամուխ եղան ըստ մեղադրանքի ծավալների խոշորագույն «թալանչու» պատասխանատվության ենթարկելուն։

Ռոբերտ Քոչարյանի որդու գրեթե բոլոր բիզնեսների փայատեր և խոշորագույն շինարարական մագնատ Սամվել Մայրապետյանը, փոխանակ դատարանում պատասխան տալու, վերադառնալու պայմանով մեկնեց Գերմանիա երկու հարգարժան քաղաքացու՝ Առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ Ռուբեն Ֆարանջյանի և Մայր Աթոռի գլխավոր տեղեկատվական ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորությամբ։

Անցան տարիներ։

Հավանաբար Մայրապետյանը մոռացել է արդեն 2018-ի իրեն վերաբերող դեպքերը, իսկ երաշխավորներն էլ չեն կրել իրենց հասանելիք պատասխանատվությունը՝ երաշխառուի Հայաստանի Հանրապետություն չվերադառնալու կապակցությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *