Ուռուցքաբան, քիմիաթերապևտ և բժշկական գիտությունների դոկտոր Օլգա Գորդեևան նշել է ախտանիշներ, որոնք պետք է մտահոգիչ լինեն, քանի որ որոշ դեպքերում դրանք կարող են վկայել չարորակ ուռուցքի մասին։
Մասնագետի խոսքով՝ անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե նկատում եք կտրուկ քաշի կորուստ, խալի գույնի կամ ձևի փոփոխություն կամ մաշկի տակ կասկածելի ուռուցքի առաջացում։
«Եթե ի հայտ են գալիս անհանգստացնող ախտանիշներ, ապա անհրաժեշտ չէ սպասել հաջորդ բժշկական զննմանը», – նշել է Գորդեևան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ ուռուցքի վաղ հայտնաբերումը մեծացնում է ապաքինման հնարավորությունները։ Հետևաբար, եթե զգում եք, որ ձեր օրգանիզմում ինչ-որ բան այն չէ, անմիջապես նշանակեք հանդիպում ընտանեկան բժշկի հետ։
Սկզբնաղբյուրը՝ Rg.ru լրատվական կայք
