Բելառուսում ազատ է արձակվել Նիկոլայ Ստատկևիչը, որը ամենաակնառու ընդդիմադիր գործիչներից մեկն է։
2025 թվականի սեպտեմբերին նա Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ներում ստացած և Լիտվա արտաքսված 52 քաղբանտարկյալներից բաղկացած խմբի մեջ էր։
Ստատկևիչը հրաժարվել է հատել սահմանը և վերադարձվել է բանտ։
Ազատ արձակման մասին Facebook-ում հայտարարել է ընդդիմության առաջնորդի կինը՝ Մարինա Ադամովնան։
Նա խմբի միակ անդամն էր, որը հրաժարվեց լքել Բելառուսը և գրեթե երկու ժամ անցկացրեց Կամեննի Լոգ անցակետի չեզոք գոտում՝ հրաժարվելով մուտք գործել Լիտվա։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
