Աշխարհի ամենափնտրվող նարկոբարոնը՝ մեքսիկացի Էլ Մենչոն, սպանվել է մեքսիկական հատուկ նշանակության ուժերի գործողության ժամանակ։
Մեքսիկական հետախուզական գործակալությունները, ըստ լրատվամիջոցների, սպանել են Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսին, որը հայտնի է «Էլ Մենչո» մականունով: Նա երկրի ամենաազդեցիկ նարկոբարոնն է և մոլորակի ամենափնտրվող հանցագործներից մեկը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախկինում 15 միլիոն դոլար պարգև էր առաջարկել նրա ձերբակալությանը հանգեցնող ցանկացած տեղեկատվության համար։
Գործողության մանրամասները չեն հրապարակվել: Անանուն աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել է, որ նարկոբարոնը սպանվել է Պուերտո Վալյարտայում (Խալիսկո, Մեքսիկա) անցակետի ժամանակ: Հետապնդմանը մասնակցել են դաշնային ոստիկանությունը և Մեքսիկայի ծովային հետևակի կորպուսը։
Էլ Մենչոյի մահվան մասին լուրից հետո անկարգություններ են սկսվել առնվազն վեց նահանգներում: Մեքսիկական լրատվամիջոցների հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Խալիսկո նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել: Այնտեղ ակտիվացվել է «կարմիր կոդ»՝ բնակչությանը պաշտպանելու համար, և ճանապարհները փակվել են։
Սկզբնաղբյուրը՝Euronews լրատվական կայք
