Գենետիկական նոր հետազոտությունները բացահայտել են սենսացիոն փաստեր արքայադուստր Դիանայի տոհմաբանության վերաբերյալ։
Նրա մոր՝ Ֆրենսիս Շանդ Քիդի ազգականների ԴՆԹ թեստավորումը ցույց է տվել, որ Դիանան իր նախնի Էլիզա Քյուարքի միջոցով ունեցել է հնդկա-հայկական ծագում։
Դեռևս 2013 թվականին «BritainsDNA»-ի կողմից անցկացված թեստավորումը հաստատել է, որ Դիանայի միտոքոնդրիալ ԴՆԹ-ն (մթԴՆԹ) կրում է հազվագյուտ հարավասիական R30b հապլոխումբը, որը փոխանցվել է նաև արքայազն Ուիլյամին և արքայազն Հարրիին։ Էլիզա Քյուարքը, ով 18-րդ դարի վերջին ապրում էր Հնդկաստանի նավահանգստային քաղաքներից մեկում, երկար ժամանակ համարվում էր զտարյուն հայուհի, սակայն գենետիկական տվյալները փաստում են նրա խառը՝ հայ-հնդկական ծագումը։ Այս բացահայտումը հատկապես ուշագրավ է, քանի որ Սփենսերների արիստոկրատական ընտանիքը շուրջ երկու դար փորձել է սրբագրել տոհմածառը՝ թաքցնելով ոչ եվրոպական արմատները։
Գիտնականների հայտնաբերած գենետիկ տվյալները այնքան հազվագյուտ է, որ աշխարհում հայտնի է ընդամենը 14 մարդ, ովքեր կրում են այն, և նրանցից ոչ մեկը չի բնակվում Եվրոպայում։ Սա վերջնականապես փոխում է պատկերացումները բրիտանական թագավորական ընտանիքի ամենահայտնի անդամներից մեկի բազմամշակութային ծագման մասին։
Սկզբնաղբյուրը՝ Oragir.news լրատվական կայք
