Հայրենիքի պաշտպանի օր  (ռուս.՝ День защитника Отечества), ՌուսաստանումԲելառուսումԿիրգիզստանումՏաջիկստանում և ԱՊՀ մի շարք երկրներում նշվող տոն, որը խորհրդանշում է Խորհրդային բանակի օր։

Տոնվում է փետրվարի 23-ին՝ բացառությամբ Ղազախստանի, որտեղ տոնվում է մայիսի 7-ին։

Առաջին անգամ տոնվել է 1919 թվականին՝ նշելու 1918 թվականին Ռուսական քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակի մուտքը Պետրոգրադ և Մոսկվա (փետրվարի 17-ին) ։

1919 թվականի հունվարին որոշվել է տոնը միավորել Կարմիր բանակի ստեղծման տոնի հետ (1918, փետրվարի 18) ։

1919 թվականի փետրվարի 17-ը երկուշաբթի օր էր, ուստի որոշվել է տոնը տեղափոխել առաջիկա կիրակի՝ փետրվարի 23։

Ի սկզբանե եղել է «Կարմիր բանակի» տոն (ռուս.՝ День Красной Армии):

1923 թվականին այն պաշտոնապես կոչվել է Կարմիր բանակի և ռազմածովայի ուժերի օր։

1949 թվականին տոնն անվանափոխվել է և դարձել Խորհրդային բանակի և ռազմածովային ուժերի տոն (ռուս.՝ День Советской Армии и Военно-Морского флота):

1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո այն վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր և 2002 թվականից ընդունվեց որպես պետական տոն։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *