Համացանցում վաղուց է քննարկվում Լիլի Քոլինզի և Օդրի Հեփբըրնի նմանությունը: Եվ հիմա Variety-ն հայտնում է, որ Լիլին կմարմնավորի նրան նոր ֆիլմում։
Ֆիլմը ոչ միայն կենսագրական է, այլև Օդրի Հեփբերնի մասնակցությամբ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» պաշտամունքային ֆիլմի ստեղծման պատմությունն է:
Ավելին, ֆիլմը կհիմնվի Սեմ Վասոնի «Հինգերորդ պողոտա, ժամը 5», «Նախաճաշ Թիֆանիի մոտ» և «Ժամանակակից կնոջ արշալույսը» գրքի վրա։
Քոլինզը ոչ միայն կմարմնավորի Օդրիին, այլև կլինի նախագծի պրոդյուսերը: Ալենա Սմիթը, որն առավել հայտնի է «Դիկինսոն» հեռուստասերիալում իր աշխատանքով, կգրի սցենարը: Սակայն ռեժիսոր դեռևս չի ընտրվել։
Լիլին ինքը գրել է. «Օդրիով գրեթե 10 տարի հիանալուց հետո վերջապես կարող եմ կիսվել սրանով: Բառերով չեմ կարող նկարագրել իմ զգացմունքները»։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
