Ռուսական ներխուժման չորրորդ տարելիցի կապակցությամբ Կիևի դաշնակիցները կոչ արեցին Մոսկվային ընդունել «լիակատար և անվերապահ հրադադար» և վերահաստատեցին Ուկրաինային տրամադրվող ռազմական և էներգետիկ օգնությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոռետեսություն հայտնեց Ուկրաինայում հակամարտության արագ դիվանագիտական լուծման հնարավորության վերաբերյալ։
Ռուսական ներխուժման չորրորդ տարելիցի կապակցությամբ «Վճռականների կոալիցիայի» նիստում տեսակոնֆերանսի միջոցով ելույթ ունենալով՝ նա նշեց, որ «շատ կասկածամիտ» է կարճաժամկետ հեռանկարում խաղաղության հասնելու հնարավորության նկատմամբ։
Պետության ղեկավարի խոսքով՝ դիվանագիտական ջանքերը պետք է շարունակվեն, բայց Մոսկվան իրական պատրաստակամություն չի ցուցաբերում դադարեցնել մարտական գործողությունները։ «Ռուսական կողմից խաղաղության հասնելու կամք չկա», – ասաց նա՝ ընդգծելով, որ «Ռուսաստանը ռազմավարական անհաջողություններ է կրում»։
Հանդիպումը տեղի է ունեցել վարչապետ Քեյր Ստարմերի, նախագահ Էմանուել Մակրոնի և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հրավերով, որին մասնակցել են ավելի քան երեսուն առաջնորդներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Կիևում միացել են մի շարք եվրոպացի առաջնորդներ։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
