Ըստ պարբերականի տվյալների՝ Յագլանդը հիվանդանոց է տեղափոխվել կյանքին վերջ տալու փորձից հետո։ Պորտալի աղբյուրները նշում են, որ հոսպիտալացման հենց այս դրվագը նախկինում չէր լուսաբանվել լրատվամիջոցներում։

75-ամյա Յագլանդին փետրվարի 12-ին մեղադրանք էր առաջադրվել ծանր կոռուպցիայի համար՝ կապված ամերիկացի ֆինանսիստ և սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էպշտեյնի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների հետ։ Նույն օրը ոստիկանությունը լայնածավալ խուզարկություններ է իրականացրել նրա տներում, այդ թվում՝ Օսլոյի բնակարանում և Ռիսյորում գտնվող կացարանում։

Եվրոպայի խորհրդին ուղղված նամակում, որով պահանջվում է հեռացնել Յագլանդի անձեռնմխելիությունը, նշվում է, որ նա և իր ընտանիքի անդամները 2011-ից 2018 թվականների ընթացքում բազմիցս օգտվել են Փարիզում և Նյու Յորքում գտնվող Էպշտեյնի մասնավոր բնակարաններից։

Փաստաթղթի համաձայն՝ այդ այցելություններից մեկի ժամանակ Էփշտեյնը վճարել է վեց չափահաս անձանց ճանապարհորդական ծախսերը։

Յագլանդը համաձայնել է Կարիբյան ավազանում վեց հոգանոց խմբի ուղևորության և հյուրանոցի ծախսերի փոխհատուցմանը, թեև այդ ուղևորությունը վերջնական արդյունքում չի կայացել։

Սկզբնաղբյուրը՝ Inyheter լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *