Ըստ իշխանությունների՝ կիրակի օրը Խալիսկո Նոր Սերունդ (CJNG) կարտելի ղեկավարին սպանելու գործողությունից հետո Էլ Տուլին առաջարկել է 20,000 պեսո (1,100 դոլար) պարգևատրում` ցանկացած զինվորականի սպանության համար։

Հյուգո Սեզար Մասիաս Ուրենյան, որը հայտնի է որպես Էլ Տուլի կամ Էլ Տուլիպան, Էլ Մենչոյի աջ ձեռքն էր և նրա մահից հետո բռնկված անկարգությունների գլխավոր կազմակերպիչը։

«Կենտրոնական ռազմական հետախուզության տվյալներով՝ մենք պարզել ենք, որ Հյուգո «Հ»-ն, որը հայտնի է նաև որպես Էլ Տուլի, գտնվում էր Խալիսկո նահանգի Էլ Գրուլո քաղաքում։ Այս մարդը Էլ Մենչոյի լոգիստիկ և ֆինանսական համակարգողն էր, ինչպես նաև նրա գլխավոր վստահելի անձը», – ասել է ազգային պաշտպանության նախարար գեներալ Ռիկարդո Տրևիլյա Տրեխոն մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով CJNG-ի դեմ գործողության ժամանակացույցը։

Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *