Ռայզ Թաուեր երկնաքերը, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում, նախատեսվում է, որ կդառնա մոլորակի ամենաբարձր շենքը՝ հասնելով երկու կիլոմետր բարձրության։

Սա կգերազանցի ինչպես Դուբայի Բուրջ Խալիֆային, այնպես էլ ներկայումս կառուցվող Ջիդդայի աշտարակին։

Նախագիծը մշակվել է HKS միջազգային ճարտարապետական ​​ընկերության կողմից և Ռիադում անցկացվող լայնածավալ «Հյուսիսային բևեռ» նախագծի մի մասն է։

Աշտարակը կունենա 678 հարկ, որտեղ կլինեն հյուրանոցներ, ռեստորաններ, գրասենյակային տարածքներ և դիտակետեր։

Շինարարությունը նախատեսվում է սկսել 2026 թվականին  Քինգ Խալիդ միջազգային օդանավակայանի մոտ, իսկ ավարտը՝ 2030 թվականին։ «Ռայզ Թաուերը» նախատեսված է արմատապես փոխակերպել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի տեսքը և սահմանել նոր չափանիշ համաշխարհային ճարտարապետության մեջ։

Սկզբնաղբյուրը՝ Naked-science լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *