Լոս Անջելեսում տեղի է ունեցել Միլա Յովովիչի մասնակցությամբ նոր «Հոգին» ֆիլմի հատուկ ցուցադրությունը: Դերասանուհին և նրա ավագ դուստրը՝ Էվեր Անդերսոնը, անցել են կարմիր գորգով։
Մայրն ու դուստրը լուսանկարիչների համար առանձին են լուսանկարվել: 50-ամյա Միլա Յովովիչը հագել է կապույտ կարճ տրենչ, որը նա կրել է որպես զգեստ, և շագանակագույն կոշիկներ:
Կերպարը լրացնում էր կարմիր պայուսակը և սպիտակ նախշերով շարֆը:
18-ամյա Էվեր Անդերսոնը երեկոյի համար ընտրել է ավելի դասական կերպար՝ սև կիպ բաճկոն՝ մաքսի կիսաշրջազգեստով և համապատասխան կոշիկներով:
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
